Լրահոս

16.03.2024 13:12

Որ հիվանդություններից են ամենաշատը մահվան դեպքեր գրանցվել․ «Ժողովուրդ»

Որ հիվանդություններից են ամենաշատը մահվան դեպքեր գրանցվել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վիճակագրական կոմիտեի 2024 թվականի հունվարին հրապարակած՝ ՀՀ մահացությունն ըստ մահվան հիմնական պատճառների (աղբյուրը՝ մահվան բժշկական վկայականների հիմքով կազմված քաղաքացիական կացության մահվան վերաբերյալ ակտերի գրանցումները) մասին վիճակագրության համաձայն՝ մարդկանց մահացություններն ամենաշատը գրանցվում են արյան շրջանառության հիվանդություններից:

2023 թվականին այս հիվանդությունից մահացել է 1 375 մարդ, իսկ 2024-ին՝ 1488 մարդ, այսինքն՝ 113 մարդով ավելի: Մահացության պատճառների շարքի 2-րդ հորիզոնականում է նորագոյացությունից մահերը: Այստեղ ևս մահացությունների թվերը կրկին աճում են. 2023 թվականին դրանք կազմել են 446 մարդ, իսկ 2024 թվականին՝ 460 մարդ. այստեղ ևս աճ է գրանցվել (14 մարդ):

Երրորդ հորիզոնականում շնչառական օրգանների հիվանդություններով պայմանավորված մահերն են: Նախորդ տարի այս ախտորոշմամբ մահացել է 268 մարդ: Այս դեպքում, վերջին երկու տարիների համեմատությամբ, նվազել է ցուցանիշը. այս տարվա նույն ժամանակահատվածում մահացել է 249 մարդ, այսինքն՝ 19 մարդով քիչ:

Այս շարքը հաջորդում են մարսողական օրգանների հիվանդությունից, վարակիչ և մակաբուծային հիվանդություններից և այլ հիվանդություններից մահերը: Ուշագրավ է նշել, որ նախորդ տարի հունվարին Covid-19 վիրուսից մահացել էր 3 անձ, այս տարի այդ վարակից ոչ ոք չի մահացել»:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։