«Հրապարակ» թերթը գրում է. «Բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ենթակայության ներքո նոր ՊՈԱԿ է ստեղծվում, որը կոչվելու է Տեղեկատվական անվտանգության և կրիպտոգրաֆիայի ազգային կենտրոն։ Կազմակերպության ստեղծումը կառավարությունը հիմնավորում է այսպես. «Տեղեկատվության պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետությունն անկախ դարձնելու համար․․․»։
Նախագծից տեղեկանում ենք նաև, որ ստեղծվելիք ՊՈԱԿ-ը պետք է զբաղվի ինչ-որ համակարգչային ծրագրերի մշակմամբ, որոնք պետք է, ենթադրաբար, տեղեկատվական անվտանգություն ապահովեն։ Կազմակերպության պահպանման ծախսերի նախնական հաշվարկները 2024թ. 10 ամիսների համար կազմել են 1 միլիարդ 343 միլիոն 820 հազար, իսկ 2025թ. և յուրաքանչյուր հաջորդ տարվա համար՝ շուրջ 1 միլիարդ 14 մլն 382 հազար դրամ»:
Միլիարդներ նորաստեղծ ՊՈԱԿ-ների համար. «Հրապարակ»