ՀՀ արտգործնախարար աշխատող Արարատ/Արագած/Arabat Միրզոյանը, որին ՀՀ ԱԱԾ-ում տվել են «Օմեգա» ծածկանունը, հայտարարել է, որ Հայաստանի բոլոր իշխանությունները Ղարաբաղի հարցով միշտ բանակցել են տարածքներ զիջելու վերաբերյալ:
Սա լկտի, ավելի ճիշտ՝ լկտիագույն սուտ է: Եթե Arabat-ը չիմացության ու անգրագիտության պատճառով է նման հայտարարություն անում, ապա դա վատ է և ձեռնտու է բացառապես Ադրբեջանին: Քանզի մեր թշնամու ձեռքին նա տալիս է «կոզր»:
Իսկ եթե Arabat-ը գիտի, որ դա այդպես չէ, բայց միտումնավոր է նման բաներ հայտարարում, ապա դա շատ ավելի վատ է, քանզի ՀՀ արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնողը միտումնավոր խեղաթյուրում է տասնամյակների ընթացքում տեղի ունեցած բանակցությունների փիլիսոփայությունն ու գիտակցաբար խաղում Բաքվի օգտին:
Իրականությունն այն է, որ Ղարաբաղի հարցով բանակցությունները ոչ թե հողեր հանձնելու մասին են եղել, այլ Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի, կարգավիճակի: Այդ ամենը հատկապես հստակ է եղել 1998-ից հետո Արդյունքում ստացել ենք Մադրիդյան սկզբունքները, որոնց համաձայն արցախահայությունը միջազգայնորեն ճանաչվող հանրաքվեով պետք է ամրագրեր Արցախի կարգավիճակը:
«Տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» բանաձևը ենթադրում էր տարածքային զիջումներ, բայց դա պետք է դիտարկվեր փաթեթային լուծման շրջանակներում: Այսինքն՝ Արցախի զինված ուժերը կարող էին դուրս գալ ազատագրված տարածքաներից միայն այն դեպքում, երբ հստակ լինեին թե՛ անվտանգության երաշխիքները, թե՛ Արցախի կարգավիճակը: Եվ ամենակարևորը, Մադրիդյան սկզբունքների շրջանակներում արցախահայության կամարտահայությունը համարվելու էր միջազգայնորեն լեգիտիմ: Այդ հանրաքվեն ոչ թե չեղարկելու էր 1991-ի հանրաքվեն, այլ ամրապնդելու էր այդ հանրաքվեի արդյունքը և Արցախին տար միջազգային սուբյեկտայնություն: Arabat-ին հիմա ձեռնտու չէ դա արձանագրելը, քանիզի ինքն ու Նիկոլ Փաշինյանը Պրահայում ծախել են Արցախը՝ այն հանցավոր կերպով համարելով Ադրբեջանի մաս: Մնացած խոսակցությունները էժանագին «կրուտիտներ» են՝ նախատեսված դեբիլների համար և ի օգուտ մեր թշնամիների:
Արարատ/Arabat Միրզոյանը ստախո՞ս է, թե՞ անգրագետ

Հայկ Ուսունց