Լրահոս

15.03.2024 20:18

Նյարդակենսաբանները գլխուղեղում վախի զգացումն «անջատելու» միջոց են հայտնաբերել

Նյարդակենսաբանները գլխուղեղում վախի զգացումն «անջատելու» միջոց են հայտնաբերել

Սան Դիեգոյի Կալիֆոռնիայի համալսարանի նյարդակենսաբանները հայտնաբերել են գլխուղեղում մի մեխանիզմ, որը պատասխանատու է տհաճ իրադարձություններից հետո սաստիկ վախի զգացողության առաջացման համար։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science գիտական ամսագրում։

Գիտափորձերն անցկացվել են գենետիկորեն ձևափոխված մկների վրա։ Գիտնականները նրանց որոշակի պայմաններում տարբեր հզորությամբ էլեկտրական հոսանքի ազդեցությանն են ենթարկել ու նկատել, որ երկու շաբաթ անց նույն պայմաններում հայտնվելու պարագայում կրծողները սարսափից քարանում են։ Չափազանց հզոր շոկի ենթարկված կրծողները սարսափից քարանում էին նաև այլ պայմաններում՝ ցուցաբերելով ընդհանրացված արձագանք։

Կենդանիների գլխուղեղի հետազոտության արդյունքում գիտնականները պարզել են՝ ինչն է դարձել նման արձագանքի պատճառ։ Մասնավորապես, նրանք ուսումնասիրել են կաթնասունների գլխուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է տրամադրության ու տագնապի ձևավորման համար, ինչպես նաև ապահովում է սերոտոնինի զգալի քանակության մատակարարումը առաջնային ուղեղ։

Նրանք պարզել են, որ լուրջ վախը փոխում է նեյրոհաղորդման մեխանիզմը գլյուտամատից, որը գրգռում է նեյրոնները, գամմա-ամինաբուտիրաթթվի, որը ճնշում է նեյրոնների ակտիվությունը:

Գիտնականներին հաջողվել է ճնշել մկների վախն ադենոկախյալ վիրուսի ներարկման շնորհիվ, որն անջատում է գամմա-ամինաբուտիրաթթվի արտադրության համար պատասխանատու գենը։

Բացի այդ, նյարդակենսաբանները նաև սաստիկ վախի հետևանքները մեղմելու միջոց են գտել՝ տհաճ դեպքից անմիջապես հետո մկներին տալով ֆլուոքսետին հասարակ հակադեպրեսանտը, որը խանգարում է նեյրոտրանսմիտերների՝ վախի արձագանքի վերափոխվելը: Սակայն խնդիրն այն է, որ դեղամիջոցը հարկավոր է ընդունել տրավմատիկ միջադեպից անմիջապես հետո, քանի որ ուշացման դեպքում այն արդեն անարդյունավետ է դառնում։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։