Լրահոս

15.03.2024 12:30

Եթե ձեր ընկերը ֆեյսբուքով կոդ է ուզում, նշանակում է իր հաշիվը կոտրել են, եթե տաք՝ ձերն էլ կկոտրեն. Սամվել Մարտիրոսյան

Եթե ձեր ընկերը ֆեյսբուքով կոդ է ուզում, նշանակում է իր հաշիվը կոտրել են, եթե տաք՝ ձերն էլ կկոտրեն. Սամվել Մարտիրոսյան

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ինստագրամի իր էջում տեսագրություն է հայտարարել, որում հորդորում է որևէ կոդ որևէ մեկին չտալ։

«Եթե ձեզ գրում է ձեր ընկերը, թե իր հաշիվը կոտրել են, արգելափակել են, ենթադրենք 12 այլ ֆոյսբուքյան հաշվի կամ Gmail-ի հետ և խնդում է, որ ձեր գաղտնաբառը, կամ կոդն ուղարկել և այլն, այն նշանակում է միայն մի բան, որ ձեր ընկերոջ հաշիվն էլ են կոտրել, և ձեզանից կվերցնեն գաղտնաբառը, կամ կոդը և ձեր անունից այն կուղարկեն մյուս ընկերներին։ Չանեք նման բան»,-ասում է Մարտիրոսյանը, զգուշացնելով որ նման դեպքերը շատացել են։

Նա հայտնեց, որ նաև շատ են դեպքերը, երբ նամակ է, գալիս որ մարդը մրցույթի է մասնակցում և խնդրում է իր օգտին քվեարկել, լինկեր են ուղարկում, ասում են որ մի կոդ կկգա և պետք է այդ կոդը իրեն տալ, և երբ այն տալիս են, ապա տվյալ անհատի հաշիվը գողանում են։

«Կարճա ասած՝ կոդերը ոչ մեկին մի տվեք, ծանոթ կլինի, թե նույնիսկ տանեցիներ»,-հորդորեց Մարտիրոսյանը։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։