Փաշինյանը Հայաստանը դարձրել է ՆԱՏՕ-ի գաղութ․ Ստևան Գայիչ (տեսանյութ)
Եվրոպական ուսումնասիրությունների ինստիտուտի գիտաշխատող Ստևան ԳայիչըAlpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե իշխանությունները ցանկանում են Հայաստան-ԵՄ հարաբերություններն էլ ավելի խորացնելու:
«Փաշինյանը Հայաստանից բառացի իմաստով ՆԱՏՕ-ի գաղութ է սարքել, առաջին հերթին՝ Ֆրանսիայի, որը Ռուսաստանի դեմ իր աշխարհաքաղաքական խաղում, որտեղ Ֆրանսիան գրեթե կորցրել է Աֆրիկայի իր գաղութային թագավորությունը, փորձում է ինչ-որ կերպ փոխհատուցել և վնաս հասցնել Ռուսաստանին։ Բայց իրականում վնասը կրում է հայ ժողովուրդը։ Հատկապես ցինիկ է հիմա խոսել թեկնածուի կարգավիճակի մասին, երբ Եվրամիությունը վաղուց փլուզվում է, երբ Եվրամիությունը փաստացի միայն ՆԱՏՕ-ի քաղաքական անկյունն է, և երբ Եվրամիությունն իրականում գտնվում է մեծ ռեցեսիայի մեջ։
Ես կարծում եմ, որ իրականում սա շատ տխուր իրավիճակ է, սա Արևմուտքի գաղութային ներխուժման շարունակությունն է Հայաստան, և ուրիշ ոչինչ»,-եզրափակել է Գայիչը:
Փաշինյանը Հայաստանը դարձրել է ՆԱՏՕ-ի գաղութ․ Ստևան Գայիչ (տեսանյութ)
Եվրոպական ուսումնասիրությունների ինստիտուտի գիտաշխատող Ստևան Գայիչը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե իշխանությունները ցանկանում են Հայաստան-ԵՄ հարաբերություններն էլ ավելի խորացնելու: