Քաղաքական

14.03.2024 22:19


ԵՄ-ն օգտագործում է ՀՀ իշխանությունների ռուսաֆոբ պահվածքը․ Զատուլին

ԵՄ-ն օգտագործում է ՀՀ իշխանությունների ռուսաֆոբ պահվածքը․ Զատուլին

ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը մեկնաբանել է ԵՄ-ի և Հայաստանի միջև կապերի ամրապնդման անհրաժեշտության մասին ԵՄ բանաձևը։

«Սա կպահանջի վերանայել Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը և այդ միության շրջանակներում Հայաստանի մասնակցությամբ կնքված պայմանագրերը։ Այն փաստը, որ Եվրախորհրդարանի անդամները, որոնք մի քանի շաբաթ առաջ ընդունեցին բանաձեւ, որով կոչ էր արվում հաղթել Ուկրաինային՝ ապակայսերականացնելու, ապագաղութացնելու և վերադաշնայնացնելու Ռուսաստանին, այսինքն՝ փլուզելու Ռուսաստանը որպես պետություն, որոշում են հրավիրել Հայաստանին կամ դրդել նրան: Ակնհայտ է, որ նրանք Ռուսաստանին դիտարկում են որպես թշնամի։ Հայաստանի հրավերը կապված է ոչ թե Եվրամիության համար բուն Հայաստանի արժեքի հետ, այլ իրավիճակից և Փաշինյանի կառավարության պահվածքից օգտվելու ցանկությամբ՝ ցեմենտացնելու Հայաստանի վերակողմնորոշումը Ռուսաստանից դեպի Արևմուտք։ Փաշինյանի կառավարությունը գնում է այս ճանապարհով, և սա խաղ է Եվրախորհրդարանի կողմից»,-Говорит Москва ռադիոկայանի հետ զրույցում ասաց նա։

Զատուլինը հավելեց, որ այս իրավիճակում ԵՄ-ն օգտագործում է Հայաստանի իշխանությունների ռուսաֆոբ պահվածքը։

«Բոլորովին վերջերս հերթական անգամ Հայաստանի արտաքին գործերի նախարարը խոսեց Հայաստանի եվրոպական նկրտումների մասին։ Տվյալ դեպքում խոսքը Հայաստանի և Եվրախորհրդարանի վտանգավոր խաղի մասին է։ Նրանք գովազդում են իրենց մտադրությունները հետխորհրդային տարածքում Հայաստանի և այլ երկրների դաշնակցային պարտավորություններից հրաժարվելու ֆոնին, առաջին հերթին, Ռուսաստանի։ Այդ ամենն ակտ է, որը խմորվում է ռուսաֆոբիայի հիման վրա, այս դեպքում փորձ է արվում օգուտ քաղել ռուս-հայկական հարաբերություններին դավաճանող Հայաստանի իշխանությունների պահվածքից»,-ասաց նա։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը