Լրահոս

11.11.2011 11:23


Հունաստանը նոր վարչապետ ունի

Հունաստանը նոր վարչապետ ունի

Հունաստանի քաղաքական գործիչները երեկ երեկոյան բավարարել են Եվրամիության պահանջը և կուսակցականի փոխարեն վարչապետ են նշանակել տեխնոկրատի։

Լուկաս Պապադիմոսը, ով Հունաստանի Կենտրոնական բանկի նախկին նախագահը և Եվրոպական ԿԲ–ի փոխնախագահն է, կդառնա կոալիցիոն անցումային կառավարության ղեկավարը, որի կարևորագույն խնդիրներից է ԵՄ–ի հետ վարկային համաձայնագրի ստորագրումը և իրականացումը։ Հոկտեմբերի 26–27–ին հավանության ստացած այս համաձայնագրով նախատեսվում է Հունաստանին տրամադրել 130 մլրդ եվրո և 100 մլրդ եվրո պարտքը չեղյալ համարել, եթե Հունաստանը շարունակի «գոտիները ձգելու» բազմամյա քաղաքականությունը։ Պապադիմոսին աջակցել են ղեկավարող ձախակողմյանները և ընդդիմադիր աջակողմյանները, որոնք միասին 300 տեղ ունեցող խորհրդարանում ունեն 240 պատգամավոր։

Այս խորագրի վերջին նյութերը