Քաղաքական

13.03.2024 17:45


Վիրավորական և վերջնագրի ձևով է ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանի հռետորաբանությունը. ՌԴ ԱԳՆ (տեսանյութ)

Վիրավորական և վերջնագրի ձևով է ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանի հռետորաբանությունը. ՌԴ ԱԳՆ (տեսանյութ)

Մոսկվային մտահոգում է հակաարդյունավետ, վերջնագրային, իսկ երբեմն էլ վիրավորական այն հռետորաբանությունը, որը գերակշռում է Հայաստանի ղեկավարության՝ ՀԱՊԿ թեմատիկայով արտահայտություններում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«ՀԱՊԿ-ը և՛ երկրներ են, և՛ պետություններ, և՛ մարդիկ, որոնք տասնամյակի ընթացքում ձևավորել են ոչ միայն այդ կազմակերպությունը, այլև հենց այն անվտանգությունը, որն ապահովել է խաղաղություն և կայունություն մեր երկրների վիթխարի տարածքում»-ասել է Զախարովան:

Նրա խոսքով՝ այդ հռետորաբանությունը սերմանվում է նաև հայ հասարակության մեջ։

Միևնույն ժամանակ Զախարովան նշել է, որ Ռուսաստանը երբեք կասկածի տակ չի դնում և չի դնի ցանկացած ինքնիշխան պետության սուվերեն իրավունքը՝ որոշելու իր արտաքին քաղաքական ուղղությունը, ներառյալ՝ այս կամ այն միջազգային, տարածաշրջանային կառույցների աշխատանքին մասնակցության աստիճանը՝ ելնելով իր ազգային շահերից և ստանձնած պարտավորություններից: Դա լիովին վերաբերում է նաև ՀԱՊԿ-ին։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը