Կոնսերվատորիայում մեկնարկել է ստորագրահավաք` ընդդեմ բուհը «Ակադեմիական քաղաք» տեղափոխելու (տեսանյութ)
Երեկ ԵՊԿ ՈՒԽ-ն իր ֆեյսբուքյան էջում հրապարակում էր կատարել այն մասին, որ ստորագրահավաք են սկսելու՝ ընդդեմ բուհն «Ակադեմիական քաղաք» տեղափոխելու։ Բացի առկա տեղում ստորագրելու տարբերակից նաև էլեկտրոնային ստորագրահավաք է նախաձեռնվել, որպեսզի ստորագրահավաքին կարողանան միանալ նաև արտերկրից:
«Քանի որ դեռեւս չեն սկսել քննարկումները, ես լուրջ չեմ ընկալում «ակադեմիական քաղաքի» գաղափարը: Շատ անորոշ է, ոչինչ հստակ չէ, չեմ կարողանում դրան լուրջ վերաբերվել, բայց որպես կանխարգելիչ միջոց միանում եմ ստորագրահավաքին»,-այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց դասախոսներից մեկը։
Կոնսերվատորիայում է նաև Օպերային թատրոնի մեներգիչ Հայկ Տիգրանյանը, ով լրագրողների հետ զրույցում նշեց, որ շատ է կարևորում, որ Կոմիտասի անվան կոնսերվատորիան լինի քաղաքի կենտրոնում, քանի որ սա մի համալիր է՝ Օպերային թատրոն, Ֆիլհարմոնիա, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց, Պարարվեստի ուսումնարան և կոնսերվատորիան:
«Մեր դասախոսները պետք է կարողանան այս պահին այստեղ աշխատել, նաեւ կարողանալ նվագախմբերում նվագել, երգչախմբերում երգել եւ այլն: Աշխարհի լավագույն կոնսերվատորիաները գտնվում են մայրաքաղաքների կենտրոնում։ Եթե երաժիշտները ոտքի կանգնեն, ապա իշխանությունը կլսի մեզ։ Նույնը եղավ ժամանակին Օպերային թատրոնում և նա հաղթահարեց այդ դժվար օրերը: Երեկ դուք բոլորդ տեսաք՝ ինչ էր կատարվում Ղազարոս Սարյանի օպերային ստուդիայում, ինչքան երաժիշտներ էին հավաքված, ինչ աշխարհահռչակ դեմքեր էին այստեղ: Վստահ եմ՝ բոլորը կլսեմ մեր ձայնը»,-հավելեց նա։

Աղբյուրը՝ tert.am