Գեղարվեստի պետական ակադեմիան նույնպես «բարեփոխումների» ցուցակում է․ ռեկտոր
Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Գեղարվեստի պետական ակադեմիան այսօր ապրում է իր բնականոն կյանքով, և թվում է, որ ամեն ինչ ընթանում է նորմալ հունով, բայց այն ամենը, ինչ որ անհանգստացնում է Կոնսերվատորիայի կոլեկտիվին և ուսանողությանը, մեզ էլ է վերաբերվում և մեր կերպարվեստի բուհը նույնպես այդ «բարեփոխումների» ցուցակում է:
Իհարկե, խոսքը փակման մասին չի, այլ, այսպես կոչված, օպտիմալիզացման և ինչ-որ տարածք հետագայում տեղափոխման, մի անգամից ասեմ, որ չկա մեկը Ակադեմիայում, որ համաձայն լինի այս ծրագրերին, և անհասկանալի է, թե առանց մեր համաձայնության ոնց պետք է իրականացնեն այդ ամենը: Ակադեմիան երեկ չի ստեղծվել, 80 տարվա փառապանծ պատմություն ունի, կերպարվեստի Հայաստանի միակ բուհն է և արժանի չի այս վերաբերմունքին»։