Վերջերս ինձ մի անհեթեթ հարց է սկսել տանջել: Կարելի՞ է արդյոք շների համար բար-ռեստորանը համարել եվրոպական արժեք, եւ կգա՞ արդյոք մի ժամանակ, որ Հայաստանում էլ, որպես եվրոպական արժեհամակարգին անմնացորդ նվիրված երկիր, բացվեն շների եւ զանազան այլ կենդանիների համար նախատեսված սրճարաններ, կինոթատրոններ, քյաբաբնոցներ ու զվարճանքի վայրեր: Անհեթեթ հարց է չէ՞: Ես զգուշացրել էի:
Պարզապես մեր օրերում ոչինչ պետք չէ բացառել: Հետևեք եվրոպաներում մեր պաշտոնյաների ելույթներին ու կհասկանաք, որ ինձ տանջող հարցը, որ անհեթեթություն է, այնքան էլ հեռու չէ մեզնից, որովհետև մենք ենք շատ մոտ այդ անհեթեթությանը:
Մի շատ կարևոր իրադարձության առիթով ցանկանում եմ շնորհավորել ՕԵԿ-ին: Եվրապառլամենտի Քաղաքական համաժողովում քննարկվել է Եվրոպական ժողովրդական կուսակցությանը «Օրինաց երկիր» կուսակցության անդամագրման հարցը: Նման իրադարձությունն անշուշտ հիշատակության արժանի փաստ պիտի լիներ միջազային հանրությանը շատ ավելի հայտնի կուսակցությունների համար նույնիսկ, քան ՕԵԿ-ն է: Ուրեմն նաև արձանագրենք, որ ՕԵԿ-ն արդեն հաջողությունների է հասնում միջազգային ասպարեզներում:
Մի մեղադրեք ինձ, թե` նախանձ եմ, բայց ես մի հարց եմ ուզում տալ` ինչի՞ հաշվին: Թե որն է Եվրոպական ժողովրդական կուսակցությանը անդամագրվելու ՕԵԿ նպատակը, թե ինչ առավելություններ կարող է տալ ՕԵԿ-ին այդ անդամակցությունը, ինձ բոլորովին չեն հետաքրքրում: Ինձ հետաքրքիր է իմանալ այն գինը, որ հայաստանյան կուսակցությունը վճարում է Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ դառնալու համար:
«Հայոց աշխարհ» օրաթերթում կարդալով Եվրապառլամենտի Քաղաքական համաժողովում Արթուր Բաղդասարյանի ելույթի համառոտագրությունը` մոտավորապես հետևյալ տպավորությունը ստացանք` ես եւ իմ կուսակցությունն ամեն ինչ անում ենք, որ եվրոպական արժեքները ներդրվեն Հայաստանում: Ասում է` ես, օրինակ, այն մարդն եմ, որ Հայաստանում եվրոպական կրթահամակարգ ձևավորող երկու համալսարանների խորհրդի նախագահ եմ, իսկ իմ կուսակցությունն էլ մոտ 200 օրենք է գրել` եվրոպական արժեքներին համահունչ: Կարճ ասած` ՕԵԿ-ը բարեփոխումների կողմնակից է, այնպիսի բարեփոխումների, որոնք Հայաստանը կդարձնեն եվրոպական երկիր:
Եթե Արթուր Բաղդասարյանն այսպիսի մի ելույթ ունենար մարսեցիների առաջ, դեռ կհասկանայի: Բայց ի՞նչ է ուզում նա հավատացնել եվրոպացիներին, ովքեր զանազան պատրվակներով օրումեջ Հայաստան են այցելում եւ Հայաստանի մասին այնքան բան գիտեն, ինչքան նույնիսկ Անվտանգության խորհրդի քարտուղարը չգիտի, երևի: Եթե ԱԽ քարտուղար Բաղդասարյանը կարողացել է հաշվել ՕԵԿ-ի հեղինակած օրենքներն ու օրինագծերը, ապա եվրոպացի կուսակցական գործիչներն անգիր գիտեն, թե այդ 200 օրենքներից քանիսն են կիսատ-պռատ գործում եւ քանիսն են ոտնահարվում ՀՀ իշխանությունների, այդ թվում նաև ՕԵԿ-ի կողմից: Ուրեմն իմաստը ո՞րն է այսպես չքմեղանալու եւ լավը երևալու: Ո՞ւմ ենք խաբում:
Մենք շատ չենք խորանա այս հարցում, քանզի սա իրավաբանների, տնտեսագետների, քաղաքագետների ու քաղտեխնոլոգների ուսումնասիրելիք ու մեկնաբանելիք հարց է: Մեզ, կրկնում եմ, հետաքրքիր է գինը, որը վճարելուց հետո միայն եվրոպացիները կհամաձայնեն ՕԵԿ-ին ընդգրկել իրենց կուսակցական կառույցներում:
Դրա համար նախևառաջ պետք է հասկանալ, թե ինչ է նշանակում եվրոպական արժեհամակարգ, որո՞նք են այն արժեքները, որոնցից կազմված է այդ համակարգը, եւ ապա` ինչո՞վ է այն տարբերվում մեր` հայկական արժեհամակարգից եւ մենք մեր ո՞ր արժեքներից պիտի հրաժարվենք, որպեսզի տեղավորվենք եվրոպական արժեհամակարգում: Հուսամ` ճիշտ ձևակերպեցի այն բանաձևը, որով էլ ի վերջո կարող ենք հաշվել, թե ինչ ու ինչքան պիտի վճարենք Եվրոպա դառնալու համար:
ՕԵԿ-ը միակ հայաստանյան կուսակցությունը չէ, որ հայտ է ներկայացնում ԵԺԿ անդամության: Նրանց ընդհանուր թիվը, եթե չեմ սխալվում, չորս է: Հետևաբար Եվրոպայի ժողովրդական կուսակցությանը վճարելիքն էլ պետք է քառապատկել, քանզի նրանցից յուրաքանչյուրն էլ ընդգծում է Հայաստանը եվրոպականացնելու գործում իր ունեցած հնարավորությունները: Ի՞նչ իմանամ, մեկը ստանձնում է համասեռամոլներին հովանավորել, մյուսը` աղանդներին, երրորդը օտարալեզու կրթությունը, չորրորդը շունուկատվի սրճարանները… սարսափելի է մտածել, այս ամենի մասին, մանավանդ երբ դրանք Հայաստան են ներմուծվում յուրայինների ձեռքով: Տեսեք, թե Արթուր Բաղդասարյանը կոնկրետ ինչ է ներմուծում. «Մենք համոզված ենք, որ ռազմատենչ հայտարարությունները եւ փակ սահմանները ապագա չունեն… Առաջընթացի հույսը շատ ավելի կարեւոր է, քան սոսկ անցյալի ցավալի դժվարությունները»: Շարքային ՕԵԿ-ականները թող մի լավ մտածեն իրենց առաջնորդի այս հայտարարությունների մասին, իսկ ես Ա. Բաղդասարյանին անհատական լուրջ հաջողություններ եմ մաղթում եւ առաջընթաց, բայց ոչ Հայաստանում, այլ եվրոպական արժեհամակարգի բնօրրան Եվրոպայում, որտեղ սկսել են շանուկատվի ռեստորաններ բացել: Այդ կետի բացակայությունը ՕԵԿ պլատֆորմում հանկարծ չվնասի՞ նրա ղեկավարի եվրոպական հեղինակությանը: Փորձ է, պետք կգա: Համ էլ Հայաստանը հո կեղտոտ պադյեզդ չէ՞, ուր ինչ ասես կարելի է լցնել:
Հայաստանը հո կեղտոտ պադյեզդ չէ՞

Էդիկ Անդրեասյան