Քաղաքական

12.03.2024 15:25


Ոչ թե Հայաստանը, այլ Փաշինյանն է բաժանվում Ռուսաստանից. նա գնում է Արևմուտքի որոշած ճանապարհով. Պետդումայում արձագանքել են Փաշինյանի հայտարարությանը

Ոչ թե Հայաստանը, այլ Փաշինյանն է բաժանվում Ռուսաստանից. նա գնում է Արևմուտքի որոշած ճանապարհով. Պետդումայում արձագանքել են Փաշինյանի հայտարարությանը

Նիկոլ Փաշինյանն անում է այն ամենը, ինչ ժամանակին արել է Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն և շարունակում է անել պետության ներկայիս ղեկավար Վլադիմիր Զելենսկին, հայտարարել է Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Վիկտոր Վոդոլացկին NEWS.ru-ին տված հարցազրույցում։

Այս կերպ նա արձագանքել է ռուս սահմանապահներին վտարելու Երևանի որոշմանը։ Վոլոդացկու խոսքով՝ Փաշինյանը գնում է արդեն տրորված ճանապարհով, որը որոշում է Արևմուտքը:

«Սա վկայում է այն մասին, որ Փաշինյանը, այլ ոչ թե Հայաստանն է բաժանվում Ռուսաստանից։ Ըստ էության, նա երբեք չի եղել Ռուսաստանի հետ, նա իշխանության է եկել քաղաքացիական հասարակության ներսում տարաձայնությունների ալիքի վրա: Այսօր Փաշինյանն անում է այն ամենը, ինչ ժամանակին արել է Պորոշենկոն, իսկ Զելենսկին շարունակում է անել: Նա գնում է տրորված ճանապարհով, որն իր համար որոշել են անգլո-սաքսոնները, որոնք որոշել են Հայաստանը դարձնել հերթական հակառուսական ճակատը»,-ասել է Վոդոլացկին։

Նրա խոսքով՝ հարկ է հաշվի առնել, որ առայժմ Փաշինյանի հայտարարությունները իրավական հիմք չունեն:

«Ռուսաստանը միշտ հանդես է եկել Հարավային Կովկասում խաղաղության և բարգավաճման օգտին: Եվ մենք մտադիր ենք շարունակել կատարել մեր պարտավորությունները, որպեսզի Հայաստանը չհայտնվի Ուկրաինայի վիճակում»,-եզրափակել է քաղաքական գործիչը։

Նշենք, որ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանից գերատեսչական ծանուցում է ստացել «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների աշխատանքը դադարեցնելու մասին, կապերը Երևանի հետ շարունակվում են։

«Իրոք, այս կապակցությամբ գերատեսչական գրություն է ստացվել, և այժմ կապեր են իրականացվում գերատեսչությունների միջոցով, հիմա ավելին չեմ կարող ասել»,-ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Երևանի օդանավակայանում ռուս սահմանապահների մասին։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը