Հայաստանի ավարտը շատ ողբերգական է լինելու. Միխայիլ Շահնազարով (տեսանյութ)
Alpha News-ի ուղիղ եթերում ռուս լրագրող և մեդիա մենեջեր Միխայիլ Շահնազարովը հայտարարել է, որ եթե Փաշինյանը մնա իշխանության ղեկին, Հայաստանը կկանգնի ցեղասպանության և երկրի լիակատար կործանման վտանգի առաջ։
«Առանց խաբելու փորձ անելու՝ կասեմ, որ մոտ ապագայում ամեն ինչ կախված է ինչ-որ պահի իրավիճակից։ Եթե նա մնա իշխանության, ապա Ռուսաստանի հետ հարաբերություններում Հայաստանին ոչ մի լավ բան չի սպասվում։ Ես նույնիսկ կարող եմ կանխատեսումներ չանել, այլ պարզապես խնդրել Հայաստանի ժողովրդին նայել Մերձբալթյան հանրապետությունների դեգրադացիայի ուղին։
Սակայն Հայաստանի ավարտն ավելի ողբերգական է լինելու՝ հաշվի առնելով Ադրբեջանի և Թուրքիայի հարևանությունը։ Այսինքն՝ Հայաստանում չի լինի ուղղակի բնակչության արտահոսք, որը շարունակվում է մերձբալթյան հանրապետություններում, ծնելիության նվազում և այլն։ Կլինեն գործընթացներ, որոնք կոչվում են էթնիկ զտումներ, ցեղասպանություն և այլն։ Ահա թե ինչի է տանում Հայաստանը Նիկոլ Վովայի Փաշինյանը։
Բայց ես լավատես կլինեմ, քանի որ կարծում եմ, որ վերադարձի կետը դեռ չի անցել։ Բայց հիմա շատ բան կախված է նրանից, թե հնարավո՞ր է ինչ-որ կերպ փոխել իրավիճակը։ Կփոխվի՞ արդյոք իշխանությունը Հայաստանում։ Միայն բացառապես իշխանափոխությունը կարող է Հայաստանի ժողովրդին գոյատևելու ինչ-որ շանս տալ, ես ևս մեկ անգամ շեշտեմ՝ գոյատևելու։ Եթե այն ամենը, ինչ տեղի է ունենում, չեն հասկանում երկրի ներսում, ապա դա, անշուշտ, ողբերգություն է»,-ընդգծել Է Շահնազարովը։