Ինչու՞ է «Ժառանգությունը» հրաժարվել խորհրդարանում հանձնաժողովի նախագահներ ունենալու առաջարկից
«Հայելի» ակումբում հրավիրված բանավեճի ժամանակ՝ բանախոսներ Արմեն Մարտիրոսյանն ու Արման Սահակյանը խոսել են մայիսի 31-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների, ՀՅԴ-ի ընդդիմադիր դաշտ տեղափոխվելու և այլ հարցերի շուրջ։
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանն ասել է, որ ինքը նորմալ է գնահատում այն փաստը, որ Դաշնակցությունը հետ է վերցնում հանձնաժողովի նախագահի պաշտոններից հրաժարականի դիմումները, քանի որ այդ հանձնաժողովի նախագահները պրոֆեսինալ են իրենց բնագավառում։
Իսկ թե ինչու՞ է «Ժառանգությունը» հրաժարվել խորհրդարանում հանձնաժողովի նախագահներ ունենալու առաջարկից, Արմեն Մարտիրոսյանը պատասխանել է.
- Որովհետև երեք նոր հանձնաժողովները պայմանավորված են մարտիմեկյան իրադարձությունների հետ, իսկ «Ժառանգությունը» չէր կարող մարտի 1-ի արյան վրա առևտրի մեջ մտնել: Խնդրում եմ, որ սա բոլորը հասկանան։ Ոչ թե պատասխանատվությունից հրաժարվելու քայլ էեղել, այլ՝ առևտրից հրաժարվելու քայլ։
Պատգամավոր Արման Սահակյանն էլ «Ժառանգություն» կուսակցությանը մեղադրել է ժամանակին հանձնաժողովներ ղեկավարելուց հրաժարվելու, ԱԺ «մարտիմեկյան» ժամանակավոր հանձնաժողովում չընդգրկվելու մեջ.
-Մայիսի 31-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին նույնպես չմասնակցեցիք։ Ամեն ինչը դուք փորձում եք կապել մարտի 1-ի հետ։ Մենք բոլորս շատ լավ գիտենք, որ «Ժառանգություն» կուսակցությունն այսօր որոշակի ընտրազանգված ունի, բայց ինչի՞ համար հրաժարվեցիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելուց և հուսախաբ արեցիք ձեր ընտրողներին, հանրությանը։ Պահն է եկել, որ դադարեք որոշակի սեթևեթանքներ տածելուց և չփորձեք իշխանություններին ներքաշել ձեր ասած առևտրի մեջ։ Երբևիցե իշխանությունները ձեզ հետ առևտուր չեն արել։ Իշխանությունները պարկեշտ ձևով առաջարկել են, որպեսզի դուք էլ ղեկավարեք ինչ-որ մի ոլորտ։
Ինչու՞ է «Ժառանգությունը» հրաժարվել խորհրդարանում հանձնաժողովի նախագահներ ունենալու առաջարկից
«Հայելի» ակումբում հրավիրված բանավեճի ժամանակ՝ բանախոսներ Արմեն Մարտիրոսյանն ու Արման Սահակյանը խոսել են մայիսի 31-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների, ՀՅԴ-ի ընդդիմադիր դաշտ տեղափոխվելու և այլ հարցերի շուրջ։
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանն ասել է, որ ինքը նորմալ է գնահատում այն փաստը, որ Դաշնակցությունը հետ է վերցնում հանձնաժողովի նախագահի պաշտոններից հրաժարականի դիմումները, քանի որ այդ հանձնաժողովի նախագահները պրոֆեսինալ են իրենց բնագավառում։
Իսկ թե ինչու՞ է «Ժառանգությունը» հրաժարվել խորհրդարանում հանձնաժողովի նախագահներ ունենալու առաջարկից, Արմեն Մարտիրոսյանը պատասխանել է.
- Որովհետև երեք նոր հանձնաժողովները պայմանավորված են մարտիմեկյան իրադարձությունների հետ, իսկ «Ժառանգությունը» չէր կարող մարտի 1-ի արյան վրա առևտրի մեջ մտնել: Խնդրում եմ, որ սա բոլորը հասկանան։ Ոչ թե պատասխանատվությունից հրաժարվելու քայլ է եղել, այլ՝ առևտրից հրաժարվելու քայլ։
Պատգամավոր Արման Սահակյանն էլ «Ժառանգություն» կուսակցությանը մեղադրել է ժամանակին հանձնաժողովներ ղեկավարելուց հրաժարվելու, ԱԺ «մարտիմեկյան» ժամանակավոր հանձնաժողովում չընդգրկվելու մեջ.
-Մայիսի 31-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին նույնպես չմասնակցեցիք։ Ամեն ինչը դուք փորձում եք կապել մարտի 1-ի հետ։ Մենք բոլորս շատ լավ գիտենք, որ «Ժառանգություն» կուսակցությունն այսօր որոշակի ընտրազանգված ունի, բայց ինչի՞ համար հրաժարվեցիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելուց և հուսախաբ արեցիք ձեր ընտրողներին, հանրությանը։ Պահն է եկել, որ դադարեք որոշակի սեթևեթանքներ տածելուց և չփորձեք իշխանություններին ներքաշել ձեր ասած առևտրի մեջ։ Երբևիցե իշխանությունները ձեզ հետ առևտուր չեն արել։ Իշխանությունները պարկեշտ ձևով առաջարկել են, որպեսզի դուք էլ ղեկավարեք ինչ-որ մի ոլորտ։
Սյուզի Մելքոնյան