Լրահոս

11.03.2024 12:10

Ժայռաբեկորների թափման հետևանքով ջրատար է վնասվել. Կենտրոնում և Արաբկիրում ջուր չի լինի

Ժայռաբեկորների թափման հետևանքով ջրատար է վնասվել. Կենտրոնում և Արաբկիրում ջուր չի լինի

Արզնի 2-Երևան մայրուղային ջրատարը գիշերը վթարվել է։ Տեղեկությունը հայտնում է «Վեոլիա ջուր» ընկերությունը։

«Երևանի «Կորեայի ձոր» կոչվող հատվածում ժայռաբեկորների թափման, Հրազդան գետի հունի փոխվելու հետևանքով ջրատարը հայտնվել է գետի մեջ։ Գիշերվանից ընկերության աշխատակիցները վթարի վայրում են, սակայն աշխատանքի ծավալն ահռելի է և կտևի մի քանի օր։ Դա նշանակում է, որ ջրատարից սնվող բնակավայրերի ջրամատակարարումը մի քանի օր կիրականացվի գրաֆիկի խախտումներով»,-ասված է հաղորդագրությունում։
Ներկայում «Վեոլիա ջրի» աշխատակիցները Երևան մտնող ջրաքանակի ճիշտ բաշխման մեխանիզմ են մշակում։

Ընկերությունից հայտնում են նաև, որ մինչ այժմ ջրատարի տարբեր հատվածներում իրականացրել են վերանորոգման ու վերակառուցման աշխատանքներ խնդիրը մեղմելու համար։ Նրանք նաև պարբերաբար դիմել են պատկան մարմիններին, տեղյակ պահել խնդրի մասին՝ ակնկալելով, որ վերջիններս կլուծեն Հրազդան գետի հունի լայնացման և սողքի կանխման խնդիրները։

Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ էլ հայտնեցին, որ վթարի հետևանքում ջուր չի լինի Կենտրոնում և Արաբկիրում։ Արզնի 2-Երևան մայրուղային ջրատարի միջոցով իրականացվում է բաժանորդների մոտ 25 տոկոսի ջրամատակարարումը։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։