Նիկոլենք տրանսպորտը թանկացնում են, գինը՝ մինչև 300 դրամ
Վաղը տեղի կունենա Երևանի ավագանու նիստը։ Կքննարկվի «Քաղաքացիական պայմանագիր» ու Վազգենի «քույրիկի»«Հանրապետություն» կոալիցիայի (չհաշված՝ «Հանրային ձայնից» թրաֆիքինգի ենթարկվածներին) նախագիծը՝ քաղաքային տրանսպորտից օգտվելու գնի թանկացման վերաբերյալ։
Նախ նկատենք, որ Երևանի փոքրամասնության իշխանությունը ապօրինաբար օրակարգ չի մտցրել «Մայր Հայաստանի» նախագիծը, որով տրանսպորտի գինը պետք է մնար նույնը, լինեին անվճար օգտվելու հնարավորություն ունեցողներ (թոշակառուներ, հաշմանդամներ) և տրանսպորտից շատ օգտվողների համար գինը պետք է լիներ 100 դրամից պակաս։
Ինչ վերաբերում է նիկոլենց նախագծին, ապա Տիգրան Ավինյանն ու Սուրեն Գրիգորյանը որոշել են տրանսպորտի գինը հասցնել մինչև 300 դրամ։ Սա «կլասիկ» թալան է, բայց դե սրանք այնքան են լկտիացել, որ իրենց արդեն նման բաներ են թույլ տալիս։
Երբ թանկացնում էին «կարմիր կետագծերով» ավտոկայանատեղիները, ոմանք մտածում էին, որ իրենք ավտոմեքենա չունեն, հետևաբար՝ չպետք է միանան պայքարին ու չպետք է բողոքեն թանկացման դեմ։ Հիմա արդեն թանկացնում են քաղաքային տրանսպորտից օգտվելու գինը, ինչը հարյուր հազարավոր մարդկանց գրպանին է հարվածելու։
Պարզ է, որ տրանսպորտի թանկացումը շղթայական ռեակցիայով բերելու է այլ թանկացումների։
ՔՊԿ–ն հաղթահարել է իր աղքատությունը սեփական գրպանում, իսկ հպարտ պողոսներին առաջարկում է մուծվել ու մոխիր լցնել սեփական գլխին։ Պողոսները կուլ կտա՞ն այս ամենը։
Ամեն դեպքում պետք է պայքարել ու թույլ չտալ թանկացումներ։
Նիկոլենք տրանսպորտը թանկացնում են, գինը՝ մինչև 300 դրամ
Վաղը տեղի կունենա Երևանի ավագանու նիստը։ Կքննարկվի «Քաղաքացիական պայմանագիր» ու Վազգենի «քույրիկի» «Հանրապետություն» կոալիցիայի (չհաշված՝ «Հանրային ձայնից» թրաֆիքինգի ենթարկվածներին) նախագիծը՝ քաղաքային տրանսպորտից օգտվելու գնի թանկացման վերաբերյալ։

Հայկ Ուսունց