Լրահոս

10.11.2011 17:10


Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հրաժարվել է գործ հարուցել Յուշչենկոյի դեմ

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հրաժարվել է գործ հարուցել Յուշչենկոյի դեմ

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հրաժարվել է քրեական գործ հարուցել նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոյի դեմ Յուլիա Տիմոշենկոյի «գազային գործով» սուտ վկայություն տալու համար։ «Նոր Կիև» հասարակական միավորման նախագահ Զորյան Շկիրյակի խոսքերով՝ դատախազությունը ոչ միայն գործ չի հարուցել, այլև ավելին՝ մեղադրական եզրակացություն կայացնելիս հենվել է հենց այդ վկայությունների վրա։

Դատախազների կարծիքով` Յուշչենկոյի ցուցմունքները ոչ ճշմարտացի համարելու հիմքեր չկան։

Շկիրյակը պնդում է, որ Յուշչենկոյի խոսքերը, թե ինքը չէր կարող ազդել 2008թ. վերջին Տիմոշենկոյի և Մոսկվայի միջև ընթացող գազային բանակցությունների վրա, իրականությանը չեն համապատասխանում։

«Ռիա Նովոստիի» փոխանցմամբ` Կրեմլի աղբույրները նույնպես Յուշչենկոյի ցուցմունքները ստահոդ են համարում, քանի որ նա անձամբ է ցանկացել քաղաքական դիվիդենտներ ստանալ և ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևին առաջարկել է, որ հենց իրենք գազային խնդրի կարգավորման համաձայանգիրը ստորագրեն։

Այս խորագրի վերջին նյութերը