Լրահոս

11.03.2024 11:20


Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Mitsubishi»-ն, ինչից հետո առաջինը շրջվել է․ 3 մարդ հոսպիտալացվել է

Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Mitsubishi»-ն, ինչից հետո առաջինը շրջվել է․ 3 մարդ հոսպիտալացվել է

Մարտի 11-ին, ժամը 00։27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Արարատյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է վառելիքի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» և «Mitsubishi» մակնիշների ավտոմեքենաները. «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան շրջվել է:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ 3 տուժած հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականները։

Այս խորագրի վերջին նյութերը