Լրահոս

11.03.2024 09:16


Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Այս խորագրի վերջին նյութերը