Լրահոս

10.03.2024 20:35


Երևանում անչափահասը Nissan-ով բախվել է կայանված Hyundai-ին, վերջինն էլ բախվել է մեկ այլ մեքենայի

Երևանում անչափահասը Nissan-ով բախվել է կայանված Hyundai-ին, վերջինն էլ բախվել է մեկ այլ մեքենայի

Երեկ՝ մարտի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:20-ի սահմաններում Ֆանարջյան փողոցում՝ «Բեսթ լայֆ» բժշկական կենտրոնի դիմաց, Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով Hyundai Elantra-ն էլ բախվել է կայանված Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենային։

Վթարի հետևանքով 1 հոգի, բժշկական օգնություն ստանալու նպատակով, տեղափոխվել է «Բեսթ լայֆ» բժշկական կենտրոն։ Nissan X-Trail-ի վարորդը եղել է Երևանի բնակիչ, անչափահաս Արթուր Ս.-ն։

Այս խորագրի վերջին նյութերը