ԱՄՆ-ն և Թուրքիան պարտավորվել են համատեղ աշխատել ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի առաջխաղացման համար
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը պարտավորվել են աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագրի առաջխաղացման ուղղությամբ, ասվում է Վաշինգտոնում ԱՄՆ-Թուրքիա ռազմավարական մեխանիզմի հանդիպման արդյունքներով հայտարարության մեջ:
«Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին, պետքարտուղար Բլինքենը և արտգործնախարար Ֆիդանը պարտավորվել են աշխատել միասին՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հավասարակշռված և կայուն խաղաղության համաձայնագրի առաջխաղացման համար և համաձայնել են, որ դա կնպաստի տարածաշրջանային կայունությանը, համագործակցությանը և բարգավաճմանը»,-ասվում է ԱՄՆ Պետքարտուղարության կայքում տեղադրված հայտարարության մեջ:
Նշվում է, որ կողմերը քննարկել են ամերիկա-թուրքական հարաբերությունների ամրապնդմանն առնչվող հարցերի լայն շրջանակ՝ ներառյալ տարածաշրջանային առաջնահերթությունները, ահաբեկչության դեմ պայքարը, պաշտպանական համագործակցությունը, տնտեսական աճը, առևտուրը, էներգետիկ անվտանգությունը և կլիմայի փոփոխությունը:
«Պետքարտուղար Բլինքենը և արտգործնախարար Ֆիդանը վերահաստատել են Միացյալ Նահանգների և Թուրքիայի աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ Ռուսաստանի անընդունելի պատերազմի դեմ: Միացյալ Նահանգները ողջունել է Թուրքիայի ջանքերը Սև ծովում, ներառյալ ականների հակազդման և հացահատիկի ու այլ միջազգային առևտրի համար կենսական անվտանգ ուղիների աջակցման համար վերջերս ստեղծված աշխատանքային խումբը»,-ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է նաև, որ ԱՄՆ պետքարտուղարը և Թուրքիայի ԱԳ նախարարը քննարկել են սիրիական ճգնաժամի բոլոր տեսանկյունները և «վերահաստատել Միացյալ Նահանգների և Թուրքիայի հավատարմությունը Սիրիայի գլխավորած քաղաքական գործընթացին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձևի համաձայն»:

Աղբյուրը՝ news.am