Լրահոս

09.03.2024 17:25

Ինչ անելու եք, այսօր արեք, վաղը մթի և ցրտի մեջ ենք. Գագիկ Սուրենյան

Ինչ անելու եք, այսօր արեք, վաղը մթի և ցրտի մեջ ենք. Գագիկ Սուրենյան

Ինչ անելու եք, այսօր արեք, վաղը մթի և ցրտի մեջ ենք։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Նշենք, որ ըստ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի՝ հանրապետության տարածքում այսօր և մարտի 11-ին առանձին շրջաններում, 10-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան և թաց ձյան տեսքով։ Մարտի 12-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հաղորդագրության համաձայն` քամին կլինի արևմտյան` 2-6 մ/վ, այսօր առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 12-13-ին կբարձրանա 5-6 աստիճանով։

Երևանում այսօր գիշերը և ցերեկային ժամերին քաղաքի առաձին հատվածներում սպասվում են կարճաև տեղումներ, 9-ի երեկոյան ժամերին, 10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Մարտի 11-ի ցերեկը, 12-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։