Մեկնաբանություն

09.03.2024 13:29


Նիկոլի արևմտյան ինտեգրացիայի իրական ուղղությունը

Նիկոլի արևմտյան ինտեգրացիայի իրական ուղղությունը

Նիկոլ Փաշինյանը հակառուսական և հակաիրանական քաղաքականությունը հայ ժողովրդին ներկայացնում է որպես եվրաինտեգրացիայի քաղաքականություն։ Դա հերթական սխալն ու խաբեությունն է։

Նախ սխալի մասին։ Եթե մի պահ ենթադրենք, որ Փաշինյանն ակեղծորեն ուզում է եվրաինտեգրվել ու Հայաստանը դարձնել ԵՄ անդամ (ի դեպ, ԵՄ–ից նման պատրաստակամություն չի հայտնվում․ այլ բան է, որ քարոզչական շոու այդ մասով կա), ապա դրա ճանապարհը Ռուսաստանի ու Իրանի հետ թշնամանալը չէ։ Վրաստանի օրինակը բոլորիս աչքի առաջ է։ Վրաստանը չի դառնում հակառուսական երկրորդ ճակատ, չի դառնում Արևմուտք–Ռուսաստան բախման մանրադրամ, չի դառնում երկրորդ Ուկրաինա։ Նիկոլն առաջարկում է Ուկրաինա և մանրադրամ դառնալ՝ չառաջարկելով անվտանգային այլընտրանքային երաշխիքներ, չբացատրելով, թե ո՞րն է ՀՀ շահը։

Արևմուտքը չի էլ թաքցնում, որ անվտանգության հարցում Հայաստանին բացի մի քանի ձևական հայտարարություններից, այլ բան չի առաջարկելու։

Ինչ վերաբերում է խաբեությանը, ապա Նիկոլը Հայաստանին ինտեգրում է ոչ թե ԵՄ–ի, այլ Թուրքիայի հետ։ Ավելի ճիշտ՝ Հայաստանին մտցնում է Թուրքիայի տակ։ Վերջիններս չեն էլ թաքցնում, որ Զանգեզուրի միջանցք են բացելու, իսկ իրենց սատելիտ Ադրբեջանի շուրթերով էլ հայտարարում են, որ Հայաստանը դիտարկում են որպես «Արևմտյան Ադրբեջան»։

Նիկոլն իր անձնական խնդիրներն է լուծում։ Անունը դրել է «ինքնիշխանություն», բայց այն հանձնում է Թուրքիային՝ իր անվտանգության ու փախնելու տեղ ունենալու դիմաց։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը Հ1–ի եթերում տանում էր այն գիծը, որ ավելի լավ է ՀՀ–ն դառնա 10 հազար քառակուսի կիլոմետրով տարածք, բայց լինի, իբր, ինքնիշխան, քան Ռուսաստանի հետ հարաբերությունները լավացնի։ Պարզ է, որ այդ քաղաքականության վերջը ՀՀ–ի ամբողջական վերացումն է լինելու, բայց դա Նիկոլին չի հետաքրքրում։ Ինքը ՀՀ–ն արդեն դուրս է գրել ու պատրաստվում է Տիխանովսակայա դառնալուն, այսինքն՝ փախնելուն ու դրսից որպես հակառուսական գործիք օգտագործվելուն։

Կարճ ասած՝ Նիկոլը ծախել է Հայաստանը։ ՔՊԿ–ում հասկանո՞ւմ են, որ Նիկոլը նաև իրենց է ծախել։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը