Քաղաքական

07.03.2024 18:41


Հայաստանի և Թուրքիայի ղեկավարները մշտապես կապի մեջ են. Արարատ Միրզոյան

Հայաստանի և Թուրքիայի ղեկավարները մշտապես կապի մեջ են. Արարատ Միրզոյան

Հայաստանն անկեղծորեն ցանկանում է, որ Թուրքիայի հետ սահմանը հնարավորինս շուտ բացվի։ «Anadolu»–ին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Նա ընդգծել է, որ երկու երկրի ղեկավարների` Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև մշտական շփում կա, և դա դրական դինամիկ է ապահովում։

Միրզոյանը նշել է, որ սահմանների բացումը նախևառաջ օգուտ կբերի հասարակ մարդկանց:

Ըստ նրա` այժմ կողմերը քննարկում են հայ–թուրքական սահմանին գտնվող Անիի կամրջի վերականգնման նախագիծը։ Ձեռք են բերվել նաև որոշ պայմանավորվածություններ սահմանամերձ շրջաններում ենթակառուցվածքների և ճանապարհների կառուցման վերաբերյալ։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը