«Երբ մի պրոցեսից բարոյականությունը դուրս է գալիս, հայտնվում ենք այս վիճակում»․ Լևոն Քոչարյան (տեսանյութ)
Մեկ այլ պատգամավորի գործով, երբ դատավորն արձակուրդում էր, ու նա էլ պետք է մեկներ՝ ԵԽԽՎ նիստին մասնակցելու համար, դատարանի նախագահն էր թույլտվությունը տվել։ Այս մասին այսօր՝ մարտի 7-ին, հերթական դատական նիստին խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ միջնորդության ժամանակ իր ելույթում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
«Անցած դատական նիստին դատախազը երբ սկսում է խոսքն, ասում է՝ պատճառաբանված ու հիմնավորված է խափանման միջոցը։ Մի քանի անգամ խնդրեցի, որպեսզի գոնե մեկ հիմք բերեն, բայց զրո բացատրություն։ Իսկ հիմա իրենք ձեր կայացրած որոշման վրա հղում են անում, ասում են՝ դուք եք ասել, որ չի կարող այդպես լինել։ Երբ մի պրոցեսից բարոյականությունը դուրս է գալիս, հայտնվում ենք այս վիճակում։ Դուք մտածում եք, որ պիտի գնամ Ժնև ու փախչե՞մ, լո՞ւրջ»,-նշեց նա։
Անդրադառնալով էական հանգամանքը կասկածի տակ դնելու դատախազների դիրքորոշմանը՝ Լևոն Քոչարյանն ասաց․ «Այնքանով է էական, որ օրինակ՝ այլ գործով երբ պատգամավորը ԵԽԽՎ պետք է մեկներ, իր դատավորն էլ արձակուրդում էր, իր մեկնելու թույլտվությունը տվել էր դատարանի նախագահը»։

Աղբյուրը՝ news.am