Քաղաքական

07.03.2024 17:37


Արևմուտքը փորձում է անջատողական գործընթացներ սկսել Հյուսիսային Կովկասում. Պատրուշև

Արևմուտքը փորձում է անջատողական գործընթացներ սկսել Հյուսիսային Կովկասում. Պատրուշև

ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները սադրանքների և ապատեղեկատվության միջոցով փորձում են անջատողական գործընթացներ սկսել Հյուսիսային Կովկասում, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները շարունակում են միջամտել մեր ներքին գործերին, որպեսզի մեզ ներսից թուլացնեն, ապակայունացնեն իրավիճակը, մեծացնում են ջանքերը Հյուսիսային Կովկասում բողոքի և անջատողական գործընթացների ոգեշնչելու համար, օգտագործում են Արևմուտքի կողմից վերահսկվող հասարակական կազմակերպությունները՝ ակտիվորեն կիրառելով սադրանքները, ապատեղեկատվությունը, բացասական տեղեկատվության և հոգեբանական ազդեցության տեխնոլոգիաները»,-ասել է Պատրուշևը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը