Ի՞նչ գնային քաղաքականություն է առաջարկում «Մայր Հայաստան» դաշինքը Երևանի հասարակական տրանսպորտի ոլորտում (տեսանյութ)
Կարծում ենք, որ Երևանում հասարակական տրանսպորտով երթևեկության արժեքը չպետք է փոխվի. տրոլեյբուսով երթևեկությունը պետք է արժենա 50 դրամ, իսկ ավտոբուսով և մետրոյում` 100 դրամ։ Այս մասին մարտի 7-ին հանրային քննարկումների ժամանակ հայտարարեց «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը։
Նա մատնանշեց տոմսերի միասնական համակարգի ներդրման անհրաժեշտությունը։
«Թոշակառուները և հաշմանդամները պետք է կարողանան անվճար օգտվել տրանսպորտից։
Մյուս քաղաքացիների համար, եթե տրանսպորտից օգտվում են չորս և ավելի անգամ, ապա նրանց համար առաջարկում ենք ներդնել 400 դրամ արժողությամբ քարտեր՝ ակտիվացման պահից մինչև 24 ժամ ժամկետով։
Մինչև յոթ օր գործող քարտի համար առաջարկում ենք ներդնել 2000 դրամ արժողությամբ տոմսեր, որոնք կարելի է օգտագործել շաբաթվա ընթացքում անսահմանափակ քանակությամբ։
Մինչև մեկ ամիս ժամկետով քարտի համար առաջարկում ենք ներդնել նույն պայմաններով 5500 դրամանոց տոմսեր, մինչև 180 օր և մինչև մեկ տարի ժամկետով քարտի համար՝ 20 հազար դրամ և 35 հազար դրամ, համապատասխանաբար»,-ընդգծեց Թեւանյանը։
Նա անհամաձայնություն հայտնեց ուղեվարձի թանկացման իշխանությունների մտադրություններին։
«Տրանսպորտի բարեփոխումները չպետք է սահմանափակվեն միայն ավտոբուսների գնմամբ, սա նաև ներառում է ուղևորահոսքի պատշաճ կառավարում, փողոցների գերբեռնվածության քաղաքականություն՝ վերգետնյա և ստորգետնյա կայանատեղերի ներդրման և այլ համալիր միջոցառումների միջոցով»,-նշեց քաղաքական գործիչը։
Թեւանյանը կարծում է, որ սուբսիդիաները պետք է մնան առնվազն մինչև բարեփոխումների ավարտը։

Աղբյուրը՝ news.am