Քաղաքական

06.03.2024 19:04


Խուզարկել են ԲԴԽ նախկին նախագահի բնակարանը

Խուզարկել են ԲԴԽ նախկին նախագահի բնակարանը

NEWS.am-ը տեղեկանում է, որ խուզարկություններ են իրականացվել ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի բնակարանում։

Մենք տեղեկացանք, որ խուզարկության պատճառը ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանի եւ Ռուբեն Վարդազարյանի միջեւ տեղի ունեցած խոսակցության ձայնագրությունն է։

NEWS.am-ի հետ զրույցում Վարդազարյանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց տեղեկատվությունը։

Հիշեցնենք՝ ձայնագրությունն արվել էր, երբ Վարդազարյանն իր դեմ հարուցված քրեական գործի պատճառով այլեւս չէր ղեկավարում դատավորների անկախությունը երաշխավորող դատական կառույցը։ Նրան այդ պաշտոնում երկու ամիս անց փոխարինած Ջհանգիրյանը Վարդազարյանին հորդորում էր ինքնակամ հեռանալ խորհրդի նախագահի պաշտոնից՝ երաշխավորելով, որ այդ դեպքում նրա դեմ քրեական գործեր չեն հարուցվի։ Այս սկանդալային ձայնագրությունից հետո Ջհանգիրյանը հրաժարական ներկայացրեց՝ պատճառաբանելով առողջական խնդիրները։

Այս խորագրի վերջին նյութերը