Իրավապահ ուժային կառույցների աշխատակիցներին առաջարկվում է տարին երկու անգամ թմրաթեստ անցնել
Սիրելի հայրենակիցներ,
այսօր շրջանառության մեջ է դրվել իմ կողմից հեղինակած օրինագծերի փաթեթը, որով առաջարկվում է Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ), Պետական պահպանության ծառայության (ՊՊԾ), Հակակոռուպցիոն կոմիտեի, ինչպես նաև դատախազների և քննիչների կողմից տարեկան 2 անգամ թմրանյութերի և հոգեմետ նյութերի օգտագործումը պարզելու վերաբերյալ ստուգման անցկացման պահանջի սահմանում։ Խոսքը համապատասխանաբար թվով 6 օրենքների մեջ կատարվող փոփոխությունների փաթեթի մասին։
Թմրանյութերի եւ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության ծավալների աճը հատկապես վերջին տարիներին խիստ մտահոգիչ է եւ դրա դեմ պայքարը ազգային անվտանգության հարց է այլեւս։ Առավել քան անհրաժեշտ է դարձել վերահաստատել և ի ցույց դնել դրա դեմ պետական պայքարի քաղաքականությունը, որի լավագույն դրսևորումը հենց իրավապահ և նախաքննական մարմիններում այդպիսի արգելված միջոցների օգտագործման բացառումն է, իսկ նման արարքների ի հայտ գալու դեպքում` համակարգից հեռացումը:
Նախագծով առաջարկվում է որպես թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի մարտավարություն դիտարկել հենց թմրանյութերի ու հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում օրենսդրական պարտականությամբ օժտված սուբյեկների օրինակով նման նյութեր օգտագործելու պարագայում կարգապահական տույժի ամենախիստ տեսակը` ազատման ինստիտուտը և նման դեպքերի բացահայտման նպատակով տարեկան երկու անգամ թեստավորումը: