Լրահոս

06.03.2024 16:53

Հանրախանութում 34-ամյա ու 47-ամյա տղամարդկանց միջև ծագած վիճաբանությունն ավարտվել է մարմնական վնասվածքով․ վերջինը կալանավորվել է (տեսանյութ)

Հանրախանութում 34-ամյա ու 47-ամյա տղամարդկանց միջև ծագած վիճաբանությունն ավարտվել է մարմնական վնասվածքով․ վերջինը կալանավորվել է (տեսանյութ)

Մարտի 1-ին ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Արմավիրի մարզի Այգեստան գյուղի բնակիչ 34-ամյա մի երիտասարդ:

Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չէր հաղորդում տալու:

Բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ մայրաքաղաքի Մազմանյան փողոցի հանրախանութի սրահում վիճաբանել են հիվանդանոց տեղափոխվածն ու Երևանի բնակիչ 47-ամյա մի տղամարդ, որի ընթացքում էլ վերջինս կտրող-ծակող առարկայով հարվածել է այգեստանցի երիտասարդին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Հետագա միջոցառումներով 47-ամյա տղամարդը հայտնաբերվել, առողջությանը վնաս պատճառելու կասկածանքով ձերբակալվել և տարվել է ոստիկանության Մաշտոցի բաժին:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

47-ամյա տղամարդը կալանավորվել է։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։