Ռուսաստանում Վրաստանի օգտին լրտեսողներ են ձերբակալվել
Ռուսաստանում ձերբակալվել են Վրաստանի օգտին լրտեսողներ՝ Հարավային ռազմական շրջանի զինվորական զորամասի մի ավագ լեյտենանտ և նրա մայրը։
ՌԴ անվտանգության դաշնային ծառայության մարմինները լրտեսությամբ պետական դավաճանության կասկածանքով ձերբակալել են Ռուսաստանի քաղաքացիներ, Հարավային ռազմական շրջանի զինվորական զորամասի ավագ լեյտենանտ Դավիդ Ալիև Ռուսլանովիչին, ով վրացական հատուկ ծառայությունների հրահանգով շրջանի զորքերի մասին գաղտնի տեղեկատվություն էր հավաքում, ինչպես նաև նրա մորը՝ Իրինա Ալիևա Յակովլևնային, ով պատրաստվում էր տղայի հավաքած տեղեկությունը տանել Վրաստան,- ասվում է Անվտանգության դաշնային ծառայության հաղորդագրության մեջ։

Երկուսին էլ մեղադրանք է ներկայացվել։
Ըստ «BBcRussian»-ի