Լրահոս

05.03.2024 17:46

Տաքսին բախվել է «Էրեբունի» թանգարանի պատին

Տաքսին բախվել է «Էրեբունի» թանգարանի պատին

Այսօր՝ մարտի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:10-ի սահմաններում ռենո «Renault Logan» մակնիշի ավտոմեքենան էրեբունու փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարերին, անցել հետիետնի համար նախատեսված վայրը ու բախվել «էրեբունի» պատմամշակութային թանգարանի պատին:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց, սակայն ճանապարհին գիտակցության չգալով մահացել է:

Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենան վարելիս վարորդի ինքնազգացողությունը վատացել է, ինչն էլ դարձել է վթարի պատճառ:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։