Քաղաքական

05.03.2024 10:18


Արևմուտքի «բաժանի՛ր և տիրի՛ր» սկզբունքը տեսանելի է Անդրկովկասում, հատկապես մեր հայ ընկերների օրինակով. Լավրով

Արևմուտքի «բաժանի՛ր և տիրի՛ր» սկզբունքը տեսանելի է Անդրկովկասում, հատկապես մեր հայ ընկերների օրինակով. Լավրով

Արևմուտքի արմատական շահերին միշտ էլ համապատասխանել է «բաժանի՛ր և տիրի՛ր» սկզբունքը. այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Սոչիում Համաշխարհային երիտասարդական փառատոնում:

«Եվ Արևմուտքը հետխորհրդային ժամանակաշրջանի հենց սկզբից սկսել է միջամտել Ռուսաստանի և նրա հարևանների հարաբերություններին: Մինչև հիմա նրանք նույնպիսի քաղաքականություն են վարում և դա տեսանելի է թե՛ Կենտրոնական Ասիայում, թե՛ Անդրկովկասում, հատկապես մեր հայ ընկերների օրինակով, թե՛ նախկին ԽՍՀՄ-ի եվրոպական մասում՝ Ուկրաինա, Մոլդովա»,-ասել է Լավրովը:

Նա հավելել է, որ Մոլդովային բացահայտ նախապատրաստում են Ուկրաինայի ճակատագրին:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը