Լրահոս

05.03.2024 10:21

Երևանում ավտովթարից հետո կին վարորդները վիճաբանել են, ճանկռել և ոտքով հարվածել միմյանց

Երևանում ավտովթարից հետո կին վարորդները վիճաբանել են, ճանկռել և ոտքով հարվածել միմյանց

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 28-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Երևանի բնակիչ 47-ամյա Նարինե Մ․-ն և հայտնել, որ Մեսրոպ Մաշտոցի պողոտա և Ամիրյան փողոցի խաչմերուկում բախվել են իր «Range Rover» և մեկ այլ վարորդի «Լադա» մակնիշի ավտոմեքենաները, իսկ երբ ինքն իր ավտոմեքենայի ներսում հեռախոսով խոսել է ԱՊՊԱ աշխատակցի հետ, «Լադա»-ի վարորդը քաշել և ճանկռել է իր ձեռքերը, պահանջելով դրսում խոսել, իսկ ինքը իջնելուց պատահաբար կանգնել է նրա ոտքին։

Կարճ ժամանակ անց ոստիկանություն ահազանգ է ստացվել «Լադա»-ի վարորդ՝ Երևանի բնակիչ 31-ամյա Էլիզաբետ Մ․-ից, ով հայտնել է, որ «Range Rover»-ի վարորդը ոտքով հարվածել է իրեն:

Ոստիկաններն ու պարեկները ֆիզիկական ներգործություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալել և բաժին են տեղափոխել երկու վարորդին։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։