Լրահոս

04.03.2024 17:55

ԱՄՆ-ում 100-ամյա ամերիկուհին, որը ծնվել է փետրվարի 29-ին, նշել է 25-րդ ծննդյան օրը

ԱՄՆ-ում 100-ամյա ամերիկուհին, որը ծնվել է փետրվարի 29-ին, նշել է 25-րդ ծննդյան օրը

Օկլահոմայի նահանգի (ԱՄՆ) բնակչուհին, որը ծնվել է 1924թ. փետրվարի 29-ին, տոնել է հարյուրամյա հոբելյանն ու 25-րդ ծննդյան օրը, տեղեկացրել է USA Today պարբերականը։

Մերի Լի Ֆորսայթը ծնվել է նահանջ տարում։ Չնայած 2024թ. լրացել է կնոջ 100-ամյակը, և ազգականները երբեք չեն անտեսել նրան՝ նախորդ տարիներին նրա ծննդյան օրը նշելով փետրվարի 27-ին, 28-ին կամ մարտի 1-ին, հոբելյարը կատակում է, որ ինքն ընդամենը 25 տարեկան է։

Ամերիկուհին կարծում է, որ հիասքանչ կյանք է ունեցել։ Լրագրողների հետ զրույցում նա պատմել է, որ ամուսնացել է սիրով և ամուսնու հետ ապրել 68 տարի։ Միասին մեծացրել են երկու երեխաներին։ Հոբելյարը նշել է, որ հպարտ է, որ եղել է մեքենագրուհի ու սղագրուհի։ Նա նաև նշել է, որ ամբողջ կյանքի ընթացքում հավատարիմ է մնացել քրիստոնեական արժեքներին։

«Վեց տարեկանում առաջին անգամ ծնկի եմ եկել խորանի առջև և Հիսուսին խնդրել մտնել իմ սիրտը։ Ես երբեք չեմ ափսոսել ապրած տարիների համար և վստահորեն կասեմ, որ դրանցից յուրաքանչյուրը հիասքանչ էր»,-նշել է Ֆորսայթը։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։