Ընտրական հանձնաժողովների անդամները, հանձնաժողովի նիստին (ներառյալ` քվեարկության օրը` քվեարկության սենյակում) ներկա լինելու իրավունք ունեցող անձինք` զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները, վստահված անձինք, դիտորդները, վերնազգեստի վրա պարտադիր կարգով տեսանելի ձևով պետք է կրեն ընտրական հանձնաժողովում ներկա լինելու իրավունքը հավաստող վկայական:
Հանձնաժողովի նախագահն արգելում է ընտրական հանձնաժողովներում, իսկ քվեարկության ընթացքում նաև քվեարկության սենյակում ներկա լինելու իրավունք չունեցող անձանց, ինչպես նաև վերնազգեստի վրա առանց համապատասխան վկայականի անձանց ներկայությունն ընտրական հանձնաժողովում (ընտրական տեղամասում) /ՀՀ ԸՕ 44-րդ հոդված, 8-րդ մաս/:
Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների ներկա լինելու իրավունքը հավաստող վկայական է համարվում լրագրողին լրատվական գործունեություն իրականացնողի կողմից տրամադրված վկայականը:
ԿԸՀ–ը տեղեկացնում է

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով