Լրահոս

04.03.2024 15:09

Խանութի հետնամասում սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել 15-ամյա աղջկա նկատմամբ. աղջկան հաջողվել է փախչել

Խանութի հետնամասում սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել 15-ամյա աղջկա նկատմամբ. աղջկան հաջողվել է փախչել

Փետրվարի 29-ին արտառոց դեպք է տեղի ոնեցել Երևանում։ Ժամը 18։30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել Երևանի բնակիչ 50-ամյա Գ․ Ա․-ն և հայտնել, որ 1 օր առաջ իր 15-ամյա աղջիկը դպրոցից տուն վերադառնալիս է եղել, երբ անծանոթ տղամարդը մոտեցել է երեխային, ապա հարցրել է, թե մոտակայքում որտեղ կա մթերային խանութ, երեխան էլ նրան ցույց է տվել խանութի տեղի ու հասնելով Թբիլիսյան խճուղում գործող խանութի հետնամաս, այդ տղամարդը երեխային գրկել է, սկսկել համբուրել շուրթերը, մարմնի մասերը, հաղորդում է Shamshyan.com-ը:

Երեխային հաջողվել է փախչել ու կատարվածի մասին հայտնել է ծնողներին։

Կայքի տեղեկություններով՝ ոստիկանության ծառայողները պարզել են արարքը կատարած անձի ինքնությունը, ում կարճ ժամանակ անց հայտնաբերել են Թբիլիսյան խճուղում և սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարելու կասկածանքով ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Արաբկիրի բաժին։

Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կասկածյալին Արաբկիրի ոստիկանները ներկայացրել են Արաբկիրի քննչական բաժին։

Կայքի տեղեկություններով՝ նա Արագածոտնի մարզի բնակիչ 26-ամյա Արամ Մ․-ն է։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։