Լրահոս

10.11.2011 11:57


Պատգամավորները դիմել են Նորսուլթան Նազարբաևին խորհրդարանը ցրելու խնդրանքով

Պատգամավորները դիմել են Նորսուլթան Նազարբաևին խորհրդարանը ցրելու խնդրանքով

Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատի պատգամավորները դիմել են երկրի նախագահ Նորսուլթան Նազարբաևին Մաժիլիսի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու խնդրանքով։

Պատգամավորներից մեկը ռադիո «Մայակ»–ին ասել է. «Խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենային գալիք տարվա օգոստոսին, սակայն այսօր հասարակության մեջ բավական շատ են խորհրդարանի փոփոխման վերաբերյալ խոսակցությունները»։

Նշենք, որ Ղազախստանի օրենսդրությունը թույլ է տալիս պատգամավորներին խորհրդարանը ցրելու խնդրագրով դիմել երկրի նախագահին։

Այս խորագրի վերջին նյութերը