Լրահոս

30.04.2009 15:11


«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի հայտարարությունը հայ-թուրքական զարգացումների վերաբերյալ

Մենք՝ հայ հասարակության ներքոստորագրյալ ներկայացուցիչներս, խիստ անհանգստացած և վրդովված ենք «ֆուտբոլային դիվանագիտության» անվան տակ հայ-թուրքական պետական գործընթացով և հատկապես սույն թվականի ապրիլի 23-ին հրապարակված և բովանդակությամբ անհայտ, սակայն իր ներգործությամբ ակնհայտորեն հակահայկական «ճանապարհային քարտեզով»։  Մենք դատապարտում ենք ՀՀ բարձրագույն քաղաքական իշխանության բոլոր ներկայացուցիչների պարտվողական քաղաքականությունը և նրանց կողմից Հայկական հարցի,  ՀՀ անկախության մասին հռչակագրի, ՀՀ Սահմանադրության պահանջների ուղղակի ոտնահարումը։ Մենք պահանջում ենք ՀՀ նախագահից.

1.      անհապաղ չեղյալ հայտարարել հայ-թուրքական «ճանապարհային քարտեզը»,

2.      անհապաղ դադարեցնել հայ ժողովրդի թիվ մեկ թշնամու՝ Թուրքիայի պետության հետ տարվող բոլոր բանակցությունները, մինչև վերջինս չդադարեցնի Հայաստանի դեմ իրականացվող թշնամական քաղաքականությունը, բացառապես չընդունի Հայոց ցեղասպանության փաստը և չստանձնի դրա հետևանքները վերացնելու պատրաստակամությունը,

3.      անհապաղ պաշտոնանկ անել մեր ժողովրդի կենսական շահերի դեմ ոտնձգություն կատարած ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին և պաշտոնատար այն անձանց, որոնք նպաստել են  նշված համաձայնագրի ընդունմանը,

4.      հրանգել ՀՀ Ազգային ավտանգության քարտուղարությանը, մինչև սույն թվականի մայիսի 7-ի  Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, մշակել թուրք-ադրբեջանական դաշինքի համաձայնեցված հակահայկական գործողություններից բխող ՀՀ և ԼՂՀ ազգային անվտանգության մարտահրավերների հաղթահարման հատուկ ծրագիր, ինչպես նաև, սահմանաված կարգով և ժամկետներում այն ընդունել ՀՀ և ԼՂՀ խորհրդարաններում՝  հետադարձ ուժ ունեցող օրենքների տեսքով։

Այս խորագրի վերջին նյութերը