Լրահոս

03.03.2024 22:00

Չարենցավանում ներկայացրել ենք մեր գնահատականը երկրում ստեղծված իրավիճակի հետ կապված. Լևոն Քոչարյան

Չարենցավանում ներկայացրել ենք մեր գնահատականը երկրում ստեղծված իրավիճակի հետ կապված. Լևոն Քոչարյան

Լևոն Քոչարյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.

Այսօր Չարենցավանում մեր հայրենակիցների հետ հադիպմանը ներկայացրել ենք մեր գնահատականը երկրում ստեղծված իրավիճակի հետ կապված, խոսել ենք նրանց և բոլորիս հուզող հիմնական հարցերի մասին, քննարկել մեր անելիքներն, լսել նրանց կարծիքն ու առաջարկները:

Ինչպես տեսնում եք, այս հանդիպումները կրում են շարունակական բնույթ: Շնորհակալ ենք մեր հայրենակիցներին ակտիվ մասնակցելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։