Քաղաքական

02.03.2024 18:22


ՌԴ-ն ցավում է, որ ՀՀ-ն հարաբերությունների վատթարացման ուղի է ընտրել. ՌԴ ԱԳՆ (տեսանյութ)

ՌԴ-ն ցավում է, որ ՀՀ-ն հարաբերությունների վատթարացման ուղի է ընտրել. ՌԴ ԱԳՆ (տեսանյութ)

Հայաստանում, չգիտես ինչու, կարծում են, որ պետք է կյանք կառուցել ոչ թե մերձավոր հարևանների և պատմականորեն համերաշխ ժողովուրդների հետ, այլ նրանց, ովքեր դեմ են իրենց բարեկամներին:

Անթալիայում ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Լավրովի խոսքով` Երևանը որոշել է խաղադրույք կատարել արտատարածաշրջանային երկրների վրա, որոնք սիրաշահում են, որպեսզի Հայաստանը խզի կապերը ՌԴ-ի հետ։

«Մենք ցավում ենք, որ հայկական ղեկավարությունը փաստացի գիտակցված որոշում է կայացրել ու ՌԴ - ի հետ հարաբերությունները հետևողականորեն վատթարացնելու ուղի է ընտրել` Ռուսաստանին մեղադրելու այն ամենի մեջ, ինչ տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի հետ։ Իհարկե դա դաշնակցային չէ»,-հայտարարել Է Լավրովը:

Նա հիշեցրել է, որ հենց Ռուսաստանն է կանգնեցրել պատերազմը Լեռնային Ղարաբաղում, ընդ որում` պատերազմը կարող էր ավելի վաղ կանգ առնել:

«Բացի այդ, կան հերյուրանքներ, որոնք ես մեջբերել եմ հայ պաշտոնյաների ելույթներից, որ հենց Ռուսաստանն է Ադրբեջանին դրդել պատերազմ սկսել 2020 թվականի սեպտեմբերին։

Սրանք անշնորհակալ գնահատականներ են, որովհետև հենց Ռուսաստանն էր կանգնեցրել այդ պատերազմը և կարող էր կանգնեցնել այն շատ ավելի վաղ, երբ ադրբեջանցիները դեռ չէին գրավել Շուշին, բայց այն ժամանակ Նիկոլ Վովայի Փաշինյանը Վլադիմիր Պուտինի կոչին ի պատասխան ասաց ՝ ո՛չ, մենք կռվելու ենք մինչև վերջ»,-հիշեցրել է Լավրովը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը