Քաղաքական

02.03.2024 15:42


Հայաստանը և Թուրքիան որոշել են նոր հանդիպում անցկացնել հարաբերությունները կարգավորելու համար

Հայաստանը և Թուրքիան որոշել են նոր հանդիպում անցկացնել հարաբերությունները կարգավորելու համար

Հայաստանը և Թուրքիան որոշել են հաջորդ հանդիպումը անցկացնել հարաբերությունների կարգավորման համար, ամսաթիվն ու վայրը կհամաձայնեցվեն։

Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գծով Թուրքիայի բանագնաց Սերդար Քըլըչը։

«Հանդիպում կլինի, մենք որոշում ենք կայացրել, կորոշենք օրը և վայրը»,-ասել է Քըլըչը։

Հիշեցնենք, որ երեկ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գծով Թուրքիայի բանագնաց Սերդար Քըլըչը Հայաստանի բանագնաց Ռուբեն Ռուբինյանին առաջարկել էր հաջորդ շաբաթ գալ Երևան։

Աղբյուրը` tert.am

Այս խորագրի վերջին նյութերը