Առանց սնունդ և ջուր են պահել շներին. ԿՈւՄՆԻ ՍՊԸ-ն հիմնվելուց 9 օր անց 8 մլն 917 հազար դրամանոց տենդեր է շահել (տեսանյութ)
Հիմնումից ընդհամենը 9 օր անց, Գյումրիում գործող ԿՈւՄՆԻ ՍՊԸ-ն մասնակցել է համայնքապետարանի կողմից հայտարարված` շների ստերջացման մրցույթին և հաղթել: Համայնքապետարանը նախահաշվարկային գին է առաջարկել 13 մլն դրամ, կազմակերպությունը հաղթել է մրցույթը և 500 շների ամլացման համար համայնքապետարանից ստացել 8 մլն 917 հազար դրամ` յուրաքանչյուր շան համար 17834 դրամ:
Կենդանապաշտպանները, հետևելով կազմակերպության աշխատակիցներին, Ջաջուռ գյուղում հայտնաբերել են անասնագոմը, որտեղ օրեր շարունակ` առանց սնունդ և ջուր պահվել են շները, որոնց ԿՈւՄՆԻ ՍՊԸ-ն հավաքել էր Գյումրու փողոցներից` ստերջացում անելու համար:
Կենդանապաշտպանները տարօրինակ են համարում նաև այն արժեքը, որով ընկերությունը հաղթել է մրցույթում, և հավաստիացնում, որ նման ցածր արժեքով հնարավոր չէ ամլացում իրականացնել, նվազագույնը 25-30 հազար դրամ է հարկավոր:
Ահազանգը ստանալուց հետո կամավոր կենդանապաշտպան Մարի Տեր-Անտոնյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն:
NEWS.am-ին Քնչական կոմիտեից հայտնեցին, որ գործով վարույթ է նախաձեռնվել քրեական օրենսգրքի 307.1 հոդվածով:
Գյումրու համայնքապետարանում, թեև Քնչական կոմիտեից դեռևս նախորդ շաբաթ են գրություն ստացել, խնդրի մասին անտեղյակ են: