Խորտակվող նավակը լքող առնետը կամ ինչպես դառնալ հատուկ հանձնարարություններով «ընդդիմադիր»
ԷդմոնՄա ն րուքյանը հայտարարել է, որ այլևս չի լինելու Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպանը։
«Վերջին շրջանում մի շարք արտաքին քաղաքական հիմնարար հարցերի շուրջ մեր տեսլականների տարբերություններն անհնարին են դարձնում իմ հետագա ներգրավվածությունը արտաքին քաղաքական ճակատում»,– ասել է «լուսավոր» Էդմոնը։
Էդմոնը միամիտ լոռեցու իմիջի մեջ մտած փորձում է մարդկանց միամիտի տեղ դնել։
Այդ ի՞նչ տեսլականների տարբերություն է, որը ստիպել է «գերսկզբունքային» սույն հաճախորդին հրաժարական տալ։ Նիկոլը տարիներ շարունակ նույն տեսլականի մեջ է եղել։ Այն պահին, երբ Էդմոնի համար պաշտոն հորինեցին, այդ պահից սկսած էլ Նիկոլի մոտ բան չի փոխվել։ Էդմոնը նիկոլական քաղաքականությունը, այդ թվում՝ Արցախի հանձնումը պաշտպանում էր մարմնի բոլոր մասերով ու հատկապես՝ հետույքով։
Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը, Թուրքիայի նախապայմանները բավարարելը, Հայաստանն աշխարհաքաղաքական բախումներում մանրադրամ դարձնելը Նիկոլ Փաշինյանի մշտական գիծն է եղել և հիմա էլ նույնը շարունակվում է։ Էդմոնը սպասարկել է նիկոլական այդ գիծը։ Այնպես որ թող «կռուտիտներ» չանի, թե բա՝ բան է փոխվել, տեսլականներս չի համընկնում։ Բան չի՛ փոխվել։
«Ելքի» ռուբիկ–կուբիկը
Եվ այսպես, Էդմոն Մարուքյանը դարձավ բազմակիորեն տարած ու հետ բերած «կլասիկ» հաճախորդ։ Նախկին իշխանությունների օրոք նա նրանց հաճախորդն էր և «Ելք» դաշինքով մտցվեց խորհրդարան։ 2018–ից հետո դարձավ Նիկոլի հաճախորդը՝ մինչև այդ հասցնելով Նիկոլից բաժանվել (այդ փուլում Ալեն Սիմոնյանը Էդմոնին անվանում էր «քաղաքական տրյապկա», իսկ Էդմոնը Ալենին՝ «անբարոյականի վաստակ»․ սա այն եզակի դեպքերից էր, երբ որևէ մեկի հետ իմաստ չուներ վիճելը, քանզի կողմերն իրար լավ էին ճանաչում)։
Հիմա Էդմոնը կրկին Նիկոլից բաժանվում է («Ելքի» երրորդ մասը՝ մասնագիտությամբ Վազգեն Սարգսյանի եղբայր աշխատող Արամը, Նիկոլի հետ քիրվայություն է անում Երևանի ավագանիում ու հավատարմորեն իրականացնում իր հաճախորդական ֆունկցիան Նիկոլի համար այնպես, ինչպես նախկին իշխանությունների մոտ էր իրականացնում)։ «Ելք» դաշինքը ռուբիկ–կուբիկի պես պարբերաբար քանդվում–հավաքվում է։
Թե ինչու է Էդմոնը հիմա զգացել, որ տեսլականների տարբերություն ունի Նիկոլի հետ, դժվար է ասել։ Մի մասի կարծիքով՝ «միամիտ լոռեցին» օդում որսացել է Նիկոլի խորտակվող նավակի թեման ու փորձում է առնետաբար լքել այն։ Մյուս մասը կարծում է, որ Էդմոնին գործուղել են ընդդիմադիր դաշտ, որպեսզի քվե փախցնի խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Երրորդներն էլ կարծում են, որ Նիկոլն է «պասլատ» արել «կլասիկ» Էդմոնին։
Մեծ հաշվով արդեն էական չէ, թե Էդմոնի հեռացման պատճառը որն է։ Պետք է հստակ ֆիքսել, որ Էդմոնը, Նիկոլը, Արամիկը և մյուսները նախկինից մնացած բալաստ են և պետք է մերժվեն մեր հանրության կողմից։ Մերժվեն ամբողջությամբ ու վերջնականորեն։ Այլապես այս թատրոնը սրտխառնոց է առաջացնում։ Թատրոն, որի համար Արցախով վճարեցինք ու Հայաստանով կարող ենք վճարել։
Խորտակվող նավակը լքող առնետը կամ ինչպես դառնալ հատուկ հանձնարարություններով «ընդդիմադիր»
Էդմոն Մա ն րուքյանը հայտարարել է, որ այլևս չի լինելու Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպանը։

Հայկ Ուսունց