Անկարան շարունակելու է Երևանի հետ կարգավորման գործընթացը Բաքվի հետ համակարգմամբ. Էրդողան
Թուրքիան շարունակելու է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ Ադրբեջանի հետ համակարգմամբ։ Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Անթալիայում դիվանագիտական ֆորումի պաշտոնական բացման արարողության ժամանակ։
Պաշտոնական Անկարան նախկինում ևս բազմիցս Երևանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կապել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հետ: Թուրքական իշխանությունները նշել են, որ այս հարցում իրենք գործողություններ չեն ձեռնարկում՝ առանց հաշվի առնելու Ադրբեջանի դիրքորոշումը։

Աղբյուրը՝ armeniasputnik.am