Լրահոս

30.04.2009 15:33


Հյուսիսային պողոտայի բնակիչները ակտիվացնելու են պայքարը

Հյուսիսային պողոտայի բնակիչները ակտիվացնելու են պայքարը

Այսօր ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչները։ Նրանք կառավարությունից պահանջում էին գրավոր պատասխանել՝ պատրաստվու՞մ են վերականգնել իրենց սեփականության ոտնահարված իրավունքները, թե՞ ոչ։

-Կենտրոնի ժողովուրդը մնացել է «բոմժի» կարգավիճակում։ 6 տարի է մենք կանգնած ենք, ոչ մի գրավոր պատասխան չեն տալիս մեզ։ Թո՛ղ ասեն մեզ, որ չեն անում, մենք էլ ասենք՝ հեռացե՛ք այստեղից, դուք մեզ պետք չեք։ ձեր խոստումները, պրն. նախագահ, բոլորը սուտ են, ոչ մի բան չի արվում այս երկրում,- «7օր»-ին ասել է «Սեփականության իրավունքի պաշտպանություն» հ/կ-ի նախագահ Վաչագան Հակոբյանը։

Հաջորդ շաբաթվանից Հյուսիսային պողոտայի բնակիչները մտադիր են ակտիվացնել իրենց պայքարը և պարբերաբար բողոքի ակցիաներ իրականացնել։

 

Այս խորագրի վերջին նյութերը