Լավրովն ու Բայրամովն Անթալիայում հաստատել են Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը
Մարտի 1-ին Թուրքիայում Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում տեղի է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:
Արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունների վիճակը և դրանց հետագա զարգացման հեռանկարները՝ Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության 2022 թվականի փետրվարի 22-ի դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի դրույթներին համապատասխան։
Հաստատվել է 2020-2022 թվականների համար Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը։ Ընդգծվել է տարբեր բազմակողմ ձևաչափերում՝ ներառյալ Կասպյան հնգյակի և 3+3 խորհրդատվական տարածաշրջանային պլատֆորմի շրջանակներում համատեղ աշխատանքը շարունակելու հանձնառությունը։

Աղբյուրը՝ tert.am