Այսօր մարտի 1-ն է: 2008-ի այս օրը Երևանում տեղի ունեցան ողբերգական իրադարձություններ: Սպանվեց 10 հոգի: Վիրավորվեցին հարյուրավոր մարդիկ, որոնց մեծ մասը ոստիկաններ էին:
Նիկոլ Փաշինյանը հրահրեց բախումներ, մարդկանց տարավ կրակի բերան, դարձավ 10 հոգու մահվան պատճառ ու ծլկեց դեպքի վայրից:
Հետո նա գործարքի արդյունքում դուրս եկավ «երկրի հակառակ կողմից», դարձավ պատգամավոր, աշխատեց որպես ընդդիմադիր հաճախորդ, հետո...
«Հետոյի» մասին գիտեն բոլորը, չշարունակենք:
Նիկոլի համար «Մարտի 1»-ը դարձավ տոնական օր: Սա առանց չափազանցության: Նրա նպատակն իշխանությունն էր և է: «Մարտի 1-ը» նպաստել է դրան: Դրա համար էլ նա ամեն տարի տոնում է «Մարտի 1»-ը:
10 զոհին տարիներ շարունակ շահարկելով, զոհերին առևտրի առարկա դարձնելով՝ նա միավորներ էր հավաքում: Հետո եկավ իշխանության, կրկին օգտագործեց զոհերին, նաև այդ զոհերի որոշ հարազատներին և կրկին իշխանության հարց լուծեց: Ու քանի որ Նիկոլի խնդիրն իշխանությունն է, այլ ոչ թե մյուս բաները, «Մարտի 1»-ը նա պաշտում է:
Չլիներ «Մարտի 1»-ը, Նիկոլը չէր կարողանա այն շահարկել: Չլիներ «Մարտի 1-ը», ինքը չէր կարողանա իշխանության գալ:
Ինչ վերաբերում է զոհերին, ապա ժամանակը ցույց տվեց, որ նրա համար զոհերը զրոյական նշանակություն ունեն: Հազարավորներին առանց աչք թարթելու զոհածը («Որ ինձ չասեն «Նիկոլ, դավաճա՛ն»), 10 հոգին ի՞նչ էր, որ չզոհեր:
Դե իսկ «Մարտի 1»-ի բացահայտումը դեռ առջևում է: Նիկոլի օրոք այն չի բացահայտվելու: Հո ինքն իրեն չի՞ բացահայտելու Նիկոլը:
Նիկոլ Փաշինյանի «Մարտի 1»-ը

Կորյուն Մանուկյան