Նիկոլենք քանդում են նիկոլականի տունը. ճակատագրի հեգնանք
Լարված իրավիճակ է Նոր Նորք վարչական շրջանում։ Երևանի քաղաքապետի լիազորություններն ապօրինաբար ստանձնած Տիգրան Ավինյանի հապճեպ որոշմամբ և բազմաթիվ կարմիր բերետավորների «կոլցո օպերացիայի» միջոցով քանդվում են Լվովյան փողոցին հարակից այգում կառուցված տները։ Բնակիչները բողոքում են, որ քաղաքապետարանի այս որոշման մասին նախապես ծանուցված չեն եղել, իրենց տները լքելու ողջամիտ ժամկետ չի տրվել, նաև զրկվել են այդ որոշումը բողոքարկելու հնարավորությունից։
Բացարձակ չչարախնդալով՝ պարզապես արձանագրենք փաստը, որ այս բնակիչների շրջանում կան այնպիսիք, ովքեր նախորդ տարվա սպետեմբերի 17-ին կայացած Երևանի ավագանու ընտրություններում ու դրանից առաջ՝ 2021թ. ԱԺ արտահերթ ընտրություններում տրվել են ասենք-կանենքյան խաբեությանը և «խաղաղության դարաշրջանին»՝ իրենց քվեն տալով նիկոլական ՔՊԿ-ին։ Սա արդեն ճակատագրի հեգնանք է:
Ավելին՝ Նոր Նորքում քանդվող տների սեփականատերերից մեկը՝ Անդրանիկ Աթաբեկյանը, ՔՊԿ-ի կողմից առաջադրված է եղել Երևանի ավագանու թեկնածու և հանդիսանում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի Նոր Նորքի ստորաբաժանման աշխատակից՝ տեղամասի պետ։ Ժամանակին էլ սոցիալան ցանցի իր էջում լուսանկարներ էր հրապարակում Երևանի ավագանու ՔՊԿ-ական անդամ, համատեղությամբ ԱԺ աշխատակազմի ղեկավարի օգնական Լևոն Լևոնյանի հետ (տե՛ս կից նկարը)։ Եվ մինչև հիմա էլ ակտիվորեն տարածում է Նիկոլ Փաշինյանի հարցազրույցներն ու ՔՊԿ-ի քարոզչական նյութերը։
Այսպիսին է ՔՊԿ-ական բումերանգի էֆեկտը․ ինչ ցանում, այն էլ հնձում են։ Այսպիսին է այս իշխանության իրական դեմքը՝ միայն լավ քանդում են, ավիրում ու հանձնում, իսկ քաղաքացիներին էլ (անգամ իրենց միամտաբար հավատացածներին ու ընտրողներին) օգտագործում են զուտ որպես տուգանքի ու թալանի մատերիալ։
Ցավալին այն է, որ մեր համաքաղաքացիները բողոքի ձայն են բարձրացնում և սթափվում միայն այն ժամանակ, երբ ուղտը չոքում է կոնկրետ իրենց դուռը և խնդիրն անձնապես իրենց է առնչվում։ Բայց դե այս մարդկանց էլ պետք է փրկել Նիկոլից, եթե, իհարկե, նրանք այդ ցանկությունն ու գիտակցությունն ունեն:

Հայկ Ուսունց